ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Էլֆրիդայի եղբոր անունն էր Էրիխ Մարիա Ռեմարկ

Էլֆրիդայի եղբոր անունն էր Էրիխ Մարիա Ռեմարկ
03.05.2025 | 13:02

1943թ․-ի դեկտեմբերի 16-ին Բեռլինի բանտում մահապատժի ենթարկվեց (գիլիոտինացվեց) 43-ամյա դերձակուհի Էլֆրիդա Շոլցը։ Նրան մահապատժի ենթարկեցին «թշնամու օգտին ֆանտաստիկ մոլեռանդ քարոզչության համար»։

Հաճախորդներից մեկը Գեստապոյին էր հասցրել Էլֆրիդայի ցասումը․ «Գերմանացի զինվորները թնդանոթի միս են, Գերմանիան դատապարտված է պարտության, և ինքս կկրակեի Հիտլերի ճակատին, եթե հնարավորություն ունենայի»։ Դատավարության ժամանակ և մահապատժից առաջ Էլֆրիդան քաջաբար պահեց իրեն։ Մահապատիժը կարդալու ժամանակ դատավորը նրան ասաց․ «Ցավոք սրտի, Ձեր եղբորը հաջողվեց թաքնվել, բայց վստահ եղեք, մենք կգտնենք նրան․ դուք հրաշալի զույգ կլինեք դավաճանների անանուն գերեզմանոցում»։

Գեստապոն և ՍՍ-ի դատավորը նույնիսկ Էլֆրիդային բանտում պահելու ծախսերը հաշվեցին և նամակով ուղարկեցին նրա եղբոր հասցեով՝ 495 մարկ, 80 փֆենինգ։

1945թ․-ին՝ Գերմանիայի կապիտուլյացիայից հետո, երբևէ ամենամեծ միտինգին՝ Ադոլֆ Հիտլերի հավաքին, մասնակցած հազարավոր գերմանացիներ կժխտեն իրենց մասնակցությունը պատերազմին և մարդկության դեմ գործած հանցանքներին։ Թաքնվող նացիստների ամենամեծ որջը կդառնա Արգենտինան, իսկ Հիտլերին հովանավորած շվեյցարական բանկերը՝ հրեա տերերով և թաքնված նացիստների հետ, կստեղծեն Արժույթի Միջազգային Հիմնադրամը։ Պատերազմը կխլի մոտ 80 միլիոն մարդու կյանք, իսկ Տերերն ու Դերերը կմնան նույնը․․․

Էլֆրիդա Շոլցի մահապատժից քսանհինգ տարի անց նրա անունով կանվանակոչեն նրա հարազատ քաղաքի՝ Օսնաբրյուկի փողոցներից մեկը, իսկ նրա՝ նացիստներից թաքնվող և մազապուրծ եղած միակ և ավագ եղբայրը քրոջը կնվիրի իր «Կյանքի կայծը» վեպը։

Էլֆրիդայի եղբոր անունն էր Էրիխ Մարիա Ռեմարկ։

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 13082

Մեկնաբանություններ